Մեր օրերի <<Քաջ Նազարները>>
Մեր իրականության մեջ շատ են անկիրթ և անշնորք մարդիկ, բայց ինչու են նրանք հարուստ հազարավոր <<խելացիներից>>: Այդ հարցի պատասխանը տվեց Հովհաննես Թումանյանը իր <<Քաջ Նազար>> հեքիաթում:
Իրոք, Հայաստանը այն վայրն է, որտեղ շատ են <<Նազարները>>:
Հայաստանը այն վայրն է, որտեղ շատ են խաբեբաները, <<մարդասպանները>>: Այո “մարդասպաններ”` ես այդ մարդկանց անվանում եմ “մարդասպաններ”, ովքեր կարող են մարդկանց զրկել հացից հենց մենակ այն բանի համար, որ իրենց <<հաճույքները>> 0,00001 տոկոսով ավելանա, հենց մենակ այն բանի համար, որ իրենց հազար մետր բարձր զգան սովորական մարդկանցից, այն բանի համար, որ նրանց ոտքերի տակ միշտ կարմիր գորգ լինի:
Իսկ ինչու է դա այդպես, ինչի համար: Եթե մենք անջատենք մեր խղճի, ծիծաղելու և մի քանի այպիսի զգայարաններ ու կարդանք այդ հեքիաթը, ինչպես օրինակ` քիմիայի դաս, այսինքն կարդանք ոչ թե որպես հեքիաթ, այլ իրականություն և կարծենք, որ դրանից շատ բան է կախված, ապա կտեսնենք, որ Նազարը ոչ թե դրական, այլ բացասական կերպար է, ով անբան է, անխելք և այլն: Այսինքն` մենք Նազարներին կարծում ենք դրական, բայց երբ ուշադիր ենք կարդում և ուսումնասիրում որպես գործող անձ տեսնում ենք, որ նա ազգի <<տիզն>> է, ով միայն խմում է մեր արյունը:
Մենք ենք մեր Նազարներին ընտրում, քանի որ մենք մեր քաղաքական գործիչներին խառնում ենք հեքիաթի հերոսի հետ: Եվ նրանց բարձրացնում ենք այն աստիճան, որ նույնիսկ նա է կարծում, որ նա խելացի է:
Բայց չէ, որ ամեն ինչ, ինչը գտնվում է բարձրության վրա ունի հիմք և կարող է մի օր այդ հիմքը քանդվի: Միայն մի բան կա, որը չունի հիմք` դա փուչիկն է: Իրոք մեր երկիը նման է մի հասարակ փուչիկի, որը կարող է ամեն րոպե պայթել: Այդ փուչիկի ամենավերևում գտնվում է նախագահը և իր աշխատակազմը, իսկ այն թելը, որով փուչիկը կապված է քարից և թույլ չի տալիս բարձրանա վերև և ենթարկվելով ինչ-որ մի քամու, որը ի վերջո կկործանի այդ փուչիկին: Տարիներ շարունակ վերևում գտնվողները ուզում են քաշել դեպի վեր այդ խեղճ փուչիկին, բայց հայ ազգը համառորեն դիմադրում է: Հայ ազգը կարող է դիմադրել, որպեսզի այդ շինծու ծածկույթը անհետ չկորի, բայց չի կարող փակել այն անցքը, որը տարիներ շարունակ բաց է և որից տարիներ շարունակ դուրս են գալիս Հայստանի լավագույն գիտնականները, լավագույն հաշվապահները, լավագույն, մանկավարժները, լավագույն բժիշկները և այլն: Իսկ այդ մեծ տարածությունը թողնում են <<Նազարներին>> ,ովքեր ամողջ օրը ուտում են, ուտում են, ուտում են և երբ արդեն տեսնում են ուտելու բան չկա, ուղղակի այդ անցքով հեռանում են:
Իսկ ովքեր ենք մենք: Մենք ծառայում ենք սնունդ և ոչ միայն սնունդ, այլ նաև մենք ենք ընտրում գիշատիչներին, ովքեր ուտում են, ուտում են և նորից փախչում են: Իսկ ուր են փախչում: Փախչում են այնպիսի մի երկիր, որտեղ ուտելիքը հավասար է բաշխված, որտեղ չկան տարիներով բաց անցքեր, որտեղ վերևում գտնվում են խելացիները, համենայն դեպս, հաստատ տարրական կրթություն ունեցողները, ի տարբերություն մեր երկրի, որը անգամ մերը չենք կարող ասել:
Բայց կգա մի օր, երբ այդ բռնապետները կիչնեն գահից, ովքեր Նազարի նման ասում էին, որ գետը ունի երկու ափ, կամ աշնանը տերևները պիտի դեղնեն և այլն: Եվ այդ բաները ասելու համար նրանք ուտում են երկրի երեսին գտնվող ամենալավ բաները, հագնում են ամենայուրահատուկ շորերը: Եվ եկեք չմոռանանք, որ Նազարը թագավոր չդառցավ միայն այն պատճառով, որ Ուստիյանը ցույց տվեց իր իսկական տեղը: Հուսանք, որ կգա Հայաստանի համար այդպիսի մի օր: