Կարեն Անտաշյանը կարողացավ իր <<Երթուղային թրաֆիքինգ>> ստեղծագործության մեջ վերլուծել մի թեմա, որը արդեն այնքան է քննարկվել, որ կարծես Հայաստանի Հանրապետության ամենակարևոր հարցն է: Բոլորնել հասկանում են որ շատ վատ է երթուղայինների վիճակը, բոլորն էլ հասկանում են` վատ է, որ երթուղայինից վատ հոտ է գալիս, բոլորն էլ հասկանում են, որ երթուղայինում կանգնելը շատ անհարմար է, բոլորն էլ հասկանում են, որ երթուղայինի նստարանների վրա մոտ 10 սանտիմետրանոց կեղտ է հավաքվել որը կարող է կարող է ծնել միլիոնավոր հիվանդություններ, բոլորն էլ հասկանում են, որ շատ վատ է շնչել վարորդի ծխախոտի ծուխը: Այդ ամենը յուրաքանչյուրս էլ հասկանում է, բայց Անտաշյանը տարբերվեց նրանով, որ ծաղրեց այդ վիճակը` ոչ թե առաջարկեց լուծումներ: Իմ կարծիքով Անտաշյանը ցանկացել է այս ստեղծագործությունով իրեն սիրել տալ, քանի որ ինքն էլ է եղել այդ վիճակում և լսել այն բառերը, որոնք օգտագործել է իր ստեղծագործությունում, իսկ ժողովուրդը սիրում է կարդալ այն ամենը, ինչը մատչելի և անմիջական գրված:
Իսկ ինչ կարող է տալ կարդացողին այս ստեղծագործությունը:
Այս ստեղծագործությունը իմ կարծիքով կարող է կարդացողին միայն ծիծաղ պարքևել, քանի որ մարդը երբ հայտնվում է մի անհարմար իրավիճակում երփեք չի ծիծաղում և ձկտում է թաքցնել իր վատ դրությունը բայց երբ բարձրաձայնում են դրա մասին և երբ հասկանում ես այդ իրավիճակում հայտվում են բոլորը, անկախ քեզնից ծիծաղում ես: