ՀԷԿ-էրի հիմնական գործատույթը` մեխանիկական էներգիան էլեկտրական էներգիայի վերածելն է: Իսկ մեխանիկական էներգիան տալիս է ջրի գոսքը կամ ջրի ճնշումը:
Ամբողջ աշխարհի էլեկտրոեներգիայի մոտ 20%-ը ապահովում են ՀԷԿ-էրը: Կան երկրներ որոնց էներգիայի պաշարները ապահովում են գրեթե միայն ՀԷԿ-էրը: Իսկ ինչու Հայաստանը շատ չի օգտագործում ջրի հոսքը, չէ որ մեր երկիրը լեռնային է դրանից կարող ենք եզրակացնել, որ մեր գետերը` ճիշտ է մեծ չեն, բայց բավականին արագ են և մենք կարող ենք օգտագործել այդ մեծ քանակությամբ մեխանիկական էներգիան, վերածելով էլեկտրական էներգիայի: Բայց ինչպես ցանկացած էներգիայի աղբյուր, այնպես էլ ՀԷԿ-էրը կարելի է օգտագործել ավելի խելամիտ, այսինքն մարդկությունը պետք է գտնի միջոցներ, որպեսզի էլեկտրաեներգիա ստանալուց, բարձր լինի Օգգ-ն (օգտակար գործողության գործակից): Բայց պետքե հաշվի առնել, որ բարձր պետք է լինի ոչ միայն էլեկրաեներգիայի քանակը այլ նաև պետք է հաշվի առնել և նվազագույնի հասցնել էկոլոգիային հասցվող վնասների չափը:
Չնայած ՀԷԿ-էրը արտանետումներ չունեն, բայց քիչ չէ էկոլոգիային հասցվող վնասները: Այո այո` պարտադիր չէ գործարանը ունենա արտանետումներ որպեսզի վնասի էկոոգիային: ՀԷԿ-էրը էկոլոգիային ամենաշատը վնաս են հասցնում հենց կարուցելու ժամանակ: Հիմնականում ՀԷԿ-էրը կառուցում են բետոնից, և ինչպես գիտենք բետոնը ջրային պայմաններում չի չորանում և կամ պետք է փոխել գետի հունը կամ պետք է ուրիշ տեսակի շինանյութ գնեն: Բայց բետոնի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրա հիմնական ուժը կայանում է իր ծանրության մեջ: Եվ բետոնը չորանալուց հետո ջրի կոռոզիայի շատ ուշ է ենթարկվում քան մեկ այլ շինանյութ, կամ ցանկացած այլ մետաղ, իհարկե բացառությամբ ազնիվ մետաղները: Եվ իհարկե մի քանի հարյուր տոննա բետոնը չորանալու համար արհրաժեշտ է ամենաքիչը մի քանի ամիս: Իսկ մի քանի ամիս գետի հունը փոխելը դա ահռելի վնաս է էկոլոգիայի համար: Նաև ՀԷԿ-էրը շահագրծման ընթացքում են վնաս հասցնում: Օրինակ` երբ կարուցում են մեծ ջրամբարներ, մեծ քանակությամբ ջուր է գոլորշանում, քանի որ կանգնած ջուրը ավելի շուտ է տաքանում քան հոսող ջուրը: Եվ այդ համեմատաբար տաք ջրամբարներում մեխանիկորեն հայտնվում են բույսեր, որոնք չեն հարմարվում այդ ջերմաստիճանին և ուղղակի ոչնչանում են: Եվ այդ բույսերը կեր են հանդիսնում որոշ ջրային կենդանիների համար: Այսինքն ՀԷԿ-էրը ոչ միայն վնաս են հասցնում բուսական աշխարհին այլ նաև խաղտում են սննդի շղթան: Նաև ՀԷԿ-էրը վնաս են հասցնում կենդանական աշխարհին: Ինչպես գիտենք ջրում ապրող կենդանինեը որոշակի ժամանակում ձվադրում են և ձվադրելու համար նրանք գնում են գետի հոսանքին հակառակ, իսկ ՀԷԿ-ը ահռելի խոչնդոտ է նրանց ճանապարհին: